Այսօր՝ նոյեմբերի 12-ին, կառավարության նիստի ընթացքում էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը ներկայացրեց էլեկտրաէներգիայի ապօրինի սպառումը կանխելու և ապօրինի սպառման վնասները հատուցելու նախագիծ:
Նախագիծը ներկայացնելուց հետո Լևոն Շահվերդյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանից մեկ օր ժամանակ խնդրեց, քանի որ Բաղրամյան 26-ից տեխնիկական բնույթի առաջարկներ են ստացել:
«Նախագահականից էին զանգ տվել՝ իրավաբանական բաժնից, որ տեխնիկական բնույթի առաջարկ են ներկայացրել»,- ասաց փոխնախարարը:
Հովիկ Աբրահամյանն էլ կատակեց. «Լավ է՝ զանգին պատասխանել ես, բա որ չպատասխանեիր... Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել»: