Հիշում եմ և պահանջում 

Հայկական ու վրացական խոհանոց՝ Օլիմպիադայի հյուրերի համար. CNN

analitik.am

Հեղինակավոր CNN հեռուստաալիքն անդրադարձել է ռուսական Սոչի քաղաքում մեկնարկած 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին՝ ներկայացնելով ընթերցողների մեծ մասի համար մի քանի անհայտ, սակայն ուշագրավ փաստեր Սոչիի մասին։

 

Սակայն դրանց շարքում առավել հետաքրքրական է այն հատվածը, որում անդրադարձ է կատարվում հայկական խոհանոցին։  

CNN-ը նշում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքի բնակչության 20%-ը հայեր են և որ այն շատ մոտ է գտնվում Վրաստանին, Սոչին իր հյուրերին առաջարկում է ավանդական ռուսական խոհանոցից հեռու, հայկական ու վրացական ծագում ունեցող կերակրատեսակներ։

 

Աղբյուրը նշում է, որ հայկական Amshensky Dvor ռեստորանում շեֆ խոհարարներն առաջարկում են ճաշակել տաք-տաք լավաշ ու բազմաթիվ մսային ուտեստներ։ Մինչդեռ վրացական Ne Goryuy-ում կարելի է համտեսել հիանալի չախոբիլի, ինչպես նաև վայելել դեպի ծովը բացվող գեղեցիկ տեսարանը։

Նույն շարքից