Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ hաստատվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի թեկնածուների վերջնական ցանկը:
2016 թվականի փետրվարի 26-ին Ցյուրիխում ՖԻՖԱ-ի արտահերթ կոնգրեսում կայանալիք ընտրություններին հնարավորություն կտրվի քվեարկել 5 թեկնածուներից մեկի օգտին.
-ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնի,
-Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ, շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ-Խալիֆայի,
-ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանի,
-ՈւԵՖԱ-ի գլխավոր քատուղար Ջանի Ինֆանտինոյի,
-հարավաֆրիկացի քաղաքական գործիչ և գործարար Տոկո Սեքսվալեի օգտին։