Հիշում եմ և պահանջում 

Անիի հնությունները կցուցադրվեն Կարսում

analitik.am

Հին Անիում պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը, ինչպես նաև մետաղական, ապակե գործեր ու մետաղադրամներ ցուցադրության են հանվել Կարսի թանգարանում, հայտնում է թուրքական Hurriyet-ը:

 

Աղբյուրը նշում է, որ խոսքը 1965-ից ի վեր պեղված իրերի մասին է, որոնց շարքում կան 2.000-ամյա հնության իրեր: Որոշ իրեր վերաբերում են Բրոնզի դարաշրջանին, կան նաև 5.000 տարվա հնություններ:

 

Անին ներկայացվում է որպես «Թուրքիայի ամենահին կարևոր քաղաքներից մեկը, որն ունեցել է 20.000 բնակչություն»:

 

Անին հռչակված է հնագիտական գոտի: Վերջին պեղումներն անց են կացվել 2005-ին: Այս տարի նախատեսվում են պեղումներ քաղաքի պարսպի մոտ:

 

Կարսի թանգարանում Անիից պեղված հազարավոր իրեր կան: 

Նույն շարքից