Ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Անգլիայի հավաքականների միջեւ նոյեմբերի 17-ին կայանալիք ընկերական խաղը չի հետաձգվի: Նման որոշում է կայացրել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
ՖՖՖ-ն անգլիացիների դեմ խաղ հետաձգելու տարբերակը քնարկում էր նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ողբերգության պատճառով: Երկրում հետաձգվել են բոլոր մարզական իրադարձությունները:
Անգլիա – Ֆրանսիա խաղը անցկացվելու է Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին «Ստադ դը Ֆրանսում» տեղի ունեցած Ֆրանսիա - Գերմանիա (2:0) ընկերական հանդիպման ժամանակ ստադիոնի մոտ տեղի է ունեցել երեք պայթյուն, որոնցից երկուսը կատարել են մահապարտ-ահաբեկիչները: Միաժամանակ Ֆրանսիայի մայրաքաղաքում կատարվել է ահաբեկչական վեց գործողություն: Զոհվել է 123 մարդ, իսկ շատերը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: 60 տարում առաջին անգամ Ֆրանսիայում հայտարարվել է արտակարգ դրություն, փակվել են սահմանները: