Կառավարությունը դեռեւս չի կարող նորից բարձրացնել աշխատավարձերը, այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Լեւոն Դոխոլյանի հարցին, ով առաջարկում էր նվազագույն աշխատավարձը 55 հազարից դարձնել 65 հազար դրամ։ «Կառավարությունը միշտ բարձրացնում է աշխատավարձերը, երբ հնարավորություն է ունենում, հավելել է նախարարը։
«Երբ մենք բարձրացրեցինք աշխատավարձերը, մեր առջեւ կանգնեց նոր 80 մլրդ դրամ հայթայթելու խնդիրը։ Հիմա աշխատավարձը ձեր ասած չափով բարձրացնելու համար մեզ 35 մլրդ դրամ է պետք, որը բյուջեն չունի»,- ասել է Խաչատրյանը։
Նշենք, որ 2015թ. հուլիսի 1-ից ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ։