Սպորտ 

ՖԱՖ-ի առաջին երթն ավարտվեց. Երկրպագուները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը

Ավարտվեց ՖԱՖ-ի երթը դեպի ՀՖՖ և նրան հաջորդող ակցիան ՀՖՖ-ի դիմաց, տեղեկացնում է ՖԱՖ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

«ՀՖՖ-ից ոչ մի պատասխան չստանալուց հետո հայտարարվեց, որ հայ երկրպագուները պահանջում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը, ինչը մինչ այժմ չէր արվել:

Այդ պահանջին տեր կանգնելու համար ՖԱՖ-ի հաջորդ երթը կլինի այս ուրբաթ օրը»,- գրված է ՖԱՖ-ի ֆեյսբուքյան էջում:

Նույն շարքից