Տնտեսություն 

Նավթի համաշխարհային գները կրկին անկում են գրանցել

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային գործարքների ընթացքում նավթի համաշխարհային գները նորից սկսել են նվազել:

Մասնավորապես, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,56 տոկոսով՝ հասնելով 44,63 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

WTI տեսակի թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0,05 տոկոսով՝ հասնելով 41,72 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Նույն շարքից