Բիզնես Տնտեսություն 

Հաջորդ տարվանից հնարավոր կլինի ՀՀ-ում բանկային ոսկու արտադրություն սկսել

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկուման ժամանակ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, պատասխանելով ԱԺ պատգամավորներից մեկի հարցին, ասել է, որ արդեն ավարտել են բանակցություններն աֆինաժ իրականացնող շատ լուրջ մի շվեյցարական ընկերության հետ: Վերջինս այստեղ ներդրում է իրականացնելու:

Ջավադյանը նշել է, որ արդեն ավարտվում են նախագծային աշխատանքներն, իսկ կարճ ժամանակ անց կմեկարկի գործարանի շինարարությունը, որը կարճ է տևելու, քանի որ արդեն տեղն ու շինարարությունն իրականացնող ընկերությունը որոշված են:­

«Հաջորդ տարվանից հնարավոր կլինի Հայաստանում բանկային ոսկու արտադրություն սկսել»,- ասել է նա և ավելացրել, որ այդ պարագայում անիմաստ կլինի երկրի արտաքին արտարժութային պաշարները ոսկով չհամալրելը:

Նույն շարքից