Հիշում եմ և պահանջում 

Ստամբուլի վարչական շրջաններից մեկում հայուհի թեկնածու է գրանցված

analitik.am

Ստամբուլի Բաքըրքյոյ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի համար պայքարին մասնակցում է նաև հայուհի Նվարդ Բաքըրջըօղլուն։

 

Բաքըրքյոյը Ստամբուլի ամենախիտ բնակչությունն ունեցող շրջաններից է։ Հատկապես հանգստյան օրերին այստեղ մարդկանց թիվը կրկնապատկվում է։

 

Նվարդ Բաքըրջըօղլուն ծնվել է 1974 թ.-ին, Ադըյամանում։ Որպեսզի զավակը հայկական դպրոց հաճախի, տեղափոխվել է Ստամբուլ։ Մոտ 15 տարի է ապրում է Բաքըրքյոյում։ Ընտանիքի մի մասն ասորի է։ Ակտիվ քաղաքականությամբ երբեք չի զբաղվել։

 

Պապն իսլամացված հայ է եղել, սակայն հետագայում վերադարձել է քրիստոնեությանը։ «Անատոլիայում որպես քրիստոնյա ապրելը դժվար էր։ Մշտապես ինքնության փնտրտուքի մեջ էինք։ «Ակօս»-ը նոր էր սկսել հրատարակվել։ Ստամբուլում բաժանորդագրվեցինք։ Հայերեն չգիտեինք։ Ստամբուլ գալուց հետո այս անգամ հայերին էինք ստիպված բացատրել մեր ինքնությունը»,-պատմել է թեկնածուն։
 

Նույն շարքից