Տնտեսություն 

2016 թ-ի պետբյուջեի առողջապահության բաժնի ընդհանուր հատկացումները աճել են 2,1%-ով

2016 թվականի պետական բյուջեի առողջապահության  բաժնի ընդհանուր հատկացումներ կազմում  են շուրջ 86 միլիարդ 100 միլիոն դրամ, որը 2015 թվականի բյուջեի նկատմամբ աճը կազմում է 1,8 միլիարդ դրամ, կամ 2,1 տոկոս: Այս մասին Ազգային ժողովում ներկայացնելով 2016 թվականի բյուջեի նախագծի առողջապահության բաժինը՝ ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ հիվանդանոցային ծառայությունների մասով նախատեսվում է իրականացնել 17 ծրագիր: «2016 բյուջեի նախագծով նախատեսված միջոցները կազմում են 39,8 միլիարդ դրամ, որը նախորդ տարվանից ավել է 1,2 միլիարդ դրամով, կամ 3,2 տոկոսով, որը տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ այս տարի առաջնային օղակում ի հայտ եկած հիվանդացության իրական պատկերը պահանջելու է հիվանդանոցային նոր ծախսեր»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ միջոցների աճը նախատեսվում է ուղղել սրտի վիրահատությունների ծառայություների, հոգեկան և նարկոլոգիական բժշկական օգնության ծառայությունների և երեխաների բժշկական օգնության ծառայության ծրագրերին:

Նա նաև նշեց, որ 2015 թվականի հունվարի 1-ից իրականացրած սոցիալական փաթեթի շահառուների պարտադիր կանխարգելիչ ծրագիրը շարունակվելու է նաև մյուս տարի և արդեն այս տարի 56 000 սոցփաթեթի շահառու արդեն հետազոտվել է, ինչը կազմում է 70 տոկոսը:

Նույն շարքից