Հիշում եմ և պահանջում 

Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը՝ փետրվարի 28-ին

analitik.am

Փետրվարի 28-ին Երևանում տեղի կունենա արձակագիր Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը: Ըստ «Անտարես» հրատարակչության՝ գրքի շնորհանդեսը տեղի կունենա ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, որտեղից վերջին հրաժեշտը տվեցին գրողին: 

«Մհերի դռան գիրքը» վեպը իրականում Խեչոյան-արվեստագետի և մարդու պատգամն է ապրողներին և մեր երկրի ապագան կերտողներին։ 

Ակնարկային և լրագրողական ոճական հնարանքների, գիտական և գրողական վերլուծությունների և նկարագրությունների միահյուսումը՝ միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանը ամեն ինչ՝ անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար»,- նշված է հրատարակչության հաղորդագրության մեջ։ 

Լևոն Խեչոյանը կյանքից հեռացավ այս տարի՝ հունվարի 8-ին: 

Արձակագիրը «Մհերի դռան գիրքը» վեպի վրա աշխատել է մոտ 13 տարի: 

Նույն շարքից