Տնտեսություն 

Հունաստանը համաձայնություն է ձեռք բերել վարկատուների հետ

Հունաստանի կառավարությունը և միջազգային վարկատուների առաքելությունների ղեկավարները մի քանի օրվա մարաթոնյան բանակցություններից հետո համաձայնության են եկել, որը ճանապարհ է բացում 2 մլրդ եվրո վարկի տրանշի վճարման և բանկերի վերակապիտալացման համար 10 մլրդ եվրո հատկացնելու համար: Այս մասին հայտնում է Աթենքի լրատվական գործակալությունը:

Բանակցությունների հերթական փուլն ավարտվել է ուշ գիշերը:

«Մենք համաձայնագիր ունենք բոլոր կետերի և 48 նախնական գործողությունների վերաբերյալ»,- հայտարարել է ֆինանսների նախարար Էվկլիդես Ցակալոտոսը:

«Նախնական գործողությունների» ցանկում կան միջոցառումներ, որոնք Հունաստանի կառավարությունը պետք է կատարի վարկեր ստանալու համար:

Սպասվում է, որ երեքշաբթի խորհրդարան կմտցվի և հինգշաբթի երեկոյան քվեարկության կդրվի մի շարք միջոցառումներով օրինագիծ, ներառյալ՝ պարտապանների միակ բնակարանն աճուրդում վաճառքից պաշտպանությունը, ջեներիկ-դեղամիջոցների գները, տրանսպորտային հարկը և ԱԱՀ-ն մի շարք ապրանքների և ծառայությունների դեպքում մասնավոր կրթության համար հարկի փոխարեն, գրում է գործակալությունը:

Երեքշաբթի համաձայնագրի մասին կտեղեկացվի Եվրախմբի աշխատանքային խումբը, ուրբաթ սպասվում է Եվրախմբի դրական որոշումը 2 մլրդ եվրո հատկացնելու վերաբերյալ:

Չորեքշաբթի կսկսվի 1 մլրդ եվրո տրանշի հատկացման համար անհրաժեշտ նախնական գործողությունների երկրորդ փաթեթի քննարկումը վարկատուների հետ:

Նույն շարքից