Սպորտ 

Անգլիա - Ֆրանսիա. Անգլիացի երկրպագուները կկատարեն Ֆրանսիայի հիմնը

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի երկրպագուները խնդրել են փոփոխություն մտցնել Ֆրանսիայի դեմ ընկերական հանդիպման ավանդական արձանագրությունում:

Daily Mail-ի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի հիմնից (God Save the Queen) հետո անգլիացի ֆանատները կկատարեն նաեւ Ֆրանսիայի հիմնը՝ «Մարսելյեզան»:

Անգլիա – Ֆրանսիա խաղը կկայանա նոյեմբերի 17-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:55-ին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում միաժամանակ կատարվել էր ահաբեկչական վեց գործողություն, որոնից մեկը՝ «Ստադ դը Ֆրանսում» տեղի ունեցած Ֆրանսիա - Գերմանիա (2:0) ընկերական հանդիպման ժամանակ: Պաշտոնական տվյալներով, Ֆրանսիայի մայրաքաղաքում մահացել է 129 մարդ, կա 325 վիրավոր:

Ավելի վաղ ահաբեկչության վտանգի պատճառով չեղյալ էր հայտարարվել Բելգիա - Իսպանիա ընկերական խաղը, որը պետք է կայանար նոյեմբերի 17-ին Բրյուսելում:

Նույն շարքից