Սպորտ 

Մերկելի ներկայությամբ Գերմանիա-Հոլանդիա ֆուտբոլային հանդիպմանը մարզադաշտը տարհանվել է

Գերմանիայի Հանովեր քաղաքում տարհանվում է HDI-Arena մարզադաշտը, որտեղ պետք է անցկացվեր Գերմանիա - Հոլանդիա ֆուտբոլային հանդիպումը:

Telegraph-ը հայտնում է, որ ֆուտբոլային հանդիպումը համապատասխանաբար չի կայանալու` «անվտանգության նկատառումներով»:

Նշվում է, որ այս հանդիպմանը ժամանել էր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Սա Փարիզի ահաբեկչությունների ֆոնին աշխարհի տարբեր մասերում ռումբի մասին բազմաթիվ ահազանգներից մեկն է:

Նույն շարքից