Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ահաբեկչություններ տեղի ունեցան քաղաքի միաժամանակ 6 տարբեր վայրերում: Դրա հետեւանքով զոհերի թիվը հասավ 150-ի, տուժեց ավելի քան 200 մարդ: Տեղի ունեցածից հետո երկրում հաստատվեց արտակարգ դրություն, հայտարարվեց խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ինչպես եւ սպասվում էր, ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Ո՞րն էր նման դաժան հարձակման պատճառը, եւ ինչո՞ւ թիրախ դարձավ հենց Ֆրանսիան: Թեմայի շուրջ զրուցեցինք արաբագետ Հայկ Քոչարյանի հետ, ում կարծիքով ֆրանսիական անվտանգությունն ուներ բացթողումներ, ինչի արդյունքում էլ հնարավոր եղավ այնտեղ կազմակերպել ու իրականացնել դաժան հարձակումը:
«Ընդհանրապես ահաբերկչությունն այսօր աշխարհում գլոբալ բնույթ է կրում: Տարբեր տեղերում են ահաբեկչություններ իրականացվում, եւ դա առաջին հերթին կապված է երկրի անվտանգության ուժերի աշխատանքի հետ: Այս անգամ տեղի ունեցավ Ֆրանսիայում, քանի որ ֆրանսիական անվտանգությունն ուներ բացթողումներ: Բոլորին հայտնի է, որ ցանցային բնույթ է կրում պայքարը միջազգային ահաբեկչության դեմ, եւ պետությունները նախաձեռնել են որոշակի կանխարգելիչ միջոցառումներ: Մենք տեսանք, որ Ֆրանսիայում այդ կանխարգելիչ միջոցառումները բավարար չէին, բայց այժմ Ֆրանսիական օդուժն ավելի ինտենսիվացրեց իր պայքարը «Իսլամական պետության» դեմ: Եթե 2014թ-ից նրանք ռմբակոծում էին միայն Իրաքի տարածքում «Իսլամական պետության» դիրքերը, ապա վերջին ահաբեկչություններից հետո սկսեցին սիրիական տարածքներում էլ ռմբակոծություններ իրականացնել: Շատ երկրներ, այդ թվում Ֆրանսիան, այլեւս չեն ցանկանում հանդուրժել «Իսլամական պետության» պահվածքը»,- ասաց Քոչարյանը:
Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում