Հիշում եմ և պահանջում 

«Շնորհավոր ծնունդդ, Ընկեր». հուշ-երեկո՝ Մազմանյանի ծննդյան օրվա առթիվ

analitik.am

Փետրվարի 21-ին՝ ժամը 19։00-ին, «Գոյ» թատրոնում (Գրիգոր Լուսավորիչի 6) տեղի կունենա «Շնորհավոր ծնունդդ, Ընկեր» խորագիրը կրող հուշ-երեկոն՝ նվիրված Արմեն Մազմանյանի 54-ամյակին։

«Գոյականները», ինչպես ինքը՝ Մազմանյանն էր անվանում իր կրթած 4 սերունդներին, հերթական անգամ առիթը բաց չեն թողնում եւս մեկ անգամ հիշատակի տուրք մատուցելու իրենց վարպետին։

Երեկոյի ընթացքում ելույթ կունենան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Քրիստ Մանարյանը, Արամոն, ինչպես նաեւ «Գոյ» թատրոնի դերասանական կազմը, Մազմանյանի ղեկավարած կուրսի ուսանողները (ԵԹԿՊԻ, Դերասանական բաժին, 4-րդ կուրս) եւ այլոք։

Կցուցադրվի Մազմանյանի գործունեության մասին պատմող մինչ այս ցուցադրված եւ չցուցադրված պատմություններ ընդգրկող տեսանյութը։

Ցավոք, 54-ամյակը իր սիրելի «գոյականների» եւ ընկերների հետ միասին Արմեն Մազմանյանը նշելու հնարավորություն չունեցավ։Պայքարելով հիվանդության դեմ՝ հունվարի 8-ին, 53 տարեկան հասակում վախճանվեց՝ պատգամելով հարազատ մնալ այն սզկբունքներին, որ տրված է գոյին՝ բնությանը մոտ լինելու պայմանով։

Նույն շարքից