Առողջապահություն 

20-ամյա Սևակն օգնության կարիք ունի. տեսանյութ

Սարգսյան Սևակը 20 տարեկան է: Տառապում է գլոմոնեֆրիտ կոչվող հիվանդությամբ և ունի երիկամի շտապ փոխպատվաստման կարիք: Այժմ Արաբկիրի հիվանդանոցում ընդունում է դիալիզի կուրսեր՝ շաբաթը 3 անգամ: Ըստ բժշկական եզրակացության, հիվանդության խիստ սրման պատճառով անհրաժեշտ է շտապ վիրահատություն կատարել Գերմանիայի Դաշնությունում:


Նույն հիվանդությամբ տառապում էր նաև նրա եղբայրը Ռուսլան Սարգսյանը: Բարի մարդկանց օգնության շնորհիվ տեղի ունեցավ վիրահատությունը և հայրը իր երիկամը տվեց որդուն՝ կյանքը փրկելու համար: Այժմ ընտանիքը գտնվում է հոգեպես և ֆիզիկապես ծանր կացության մեջ: Բարի մարդիկ, խնդրում ենք ձեզ օգնել այս ընտանիքին ֆինանսապես՝ փրկել իրենց կրտսեր որդու կյանքը: Աստված թող օրհնի բոլորիդ՝ ձեր կատարած բարի գործի համար, օգնեք՝ վառած պահենք ևս մեկ ընտանիքի տան լույսը: Սևակ Սարգսյանի անունով Արարատբանկում հաշվեհամարներ են բացված.

Նույն շարքից