Հիշում եմ և պահանջում 

Անիրավ դատավորի կիրակի

analitik.am

Այսօր Մեծ Պասի 5-րդ կիրակին է օրվա խորհուրդը վերցված է Ավետարանից:


«Մի քաղաքում մի դատավոր կար, որը Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում: Եվ նույն քաղաքում մի այրի կար, որ եկավ նրա մոտ և ասաց. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես»: Եվ դատավորը երկար ժամանակ չէր ուզում այ դատով զբաղվել. Դրանից հետո իր մտքում  ասաց. «Թեև աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ հոգնեցնոմ է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի»:

 


Եվ Տերն ասաց. «Լսեցե՛ք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաչում են և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի, իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կլինի՞»:/Ղուկաս 18:1:8/30

     

 Հիսուս Անիրավ դատավորի առակով ցույց է տալիս, որ մարդ հաճախ հայտնվում է անիրավ դատավորի դերում: Պատահում է նաև հակառակը, երբ նույն մարդը հանդես է գալիս այրի կնոջ փոխարեն:

 



Օրվա պատգամն այս է. նմանվել այրի կնոջը, որն առանց ձանձրանալու աղոթք մատուցեց Աստծուն, հարատևորեն հետապնդեց իր դատը՝ ակնկալությամբ և վստահությամբ, որ մի օր հնարավոր կլինի վերագտնել կորցրածը և անտեսված իրավունքը:

  

 Պատվավոր կիրակի օրվա շարական  աղոթքի մասին է. հիշվում է, որ Քրիստոսը ճշմարիտ պատվիրան ավանդեց եկեղեցուն անսահման ժամանակով աղոթելու Աստծուն՝ հոգով ու  մտքով: Հիշվում է նաև, որ օրենքի խոսքը գործնականապես ցույց տվեց Քրիստոսը, ամբողջ գիշերը աղոթելով Աստծուն.«Աղաչում ենք քեզ Քրիստոս, որ մենք էլ ամեն ժամ քո դեմ լինենք մաքուր աղոթքով, երկնիքի հրեշատակների նման»:

 

Նույն շարքից