Հիշում եմ և պահանջում 

Արենի քարանձավային համալիր

analitik.am

Քարանձավ Հայաստանի Հանրապետության Վայոց Ձոր մարզի Արենի գյուղում՝ Արփա գետի ափին։

 

2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը: 2011 թ-ի հունվարին այստեղ հայտնաբերվեց նաև աշխարհի ամենաառաջին գինեգործարանը: 2011 թ-ին այստեղ հայտանբերվեց մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ:

 

 

Վայոց ձորի մարզի «Արենի 1» քարանձավում անցկացված պեղումների արդյունքում ավելի քան 5900 տարեկան կանացի ծղոտե շրջազգեստ է հայտնեբերվել։ Գտածոն հայտնաբերվել է դեռեւս 2010 թվականին։ Կանացի հագուստը թվագրվում է մ. թ.ա. 39 դարին։ Առայժմ հայտնաբերվել են կիսաշրջազգեստի մասերը, որոնք, կարելի է ասել, հրաշալի են պահպանվել։ Հրաշալի գործվածք է՝ ռիթմիկ գունային երանգներով։ Ծղոտե գործվածքների այլ մնացորդներ եւս հայտնաբերվել են։ Հայաստանում նման բան առաջին անգամ է արձանագրվում: Գտածոն սկզբում տարվել` ռեստավրատորի մոտ, ով էլ, մինչեւ ֆրանսիացի մասնագետների ժամանումը, զբաղվել է ծղոտե հագուստի վերականգնմամբ։



Ծղոտը մաքրելու տարբեր մեթոդներ կան, հատուկ միջոցներ են պետք, որպեսզի մշակելուց հետո այն պինդ եւ էլաստիկ մնա։Վերջնական կոնսերվացում անցնելուց հետո կանացի ծղոտե հագուստը կտեղափոխվի Հայաստանի Պատմության թանգարան եւ կներկայացվի ցուցադրության։



Նշենք, որ խոսքը միեւնույն քարանձավի մասին է, որտեղից 2008 թվականի սեպտեմբերին պեղվել էր աշխարհում ամենահին՝ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը։ Նույն քարանձավում էր հայտնաբերվել նաեւ աշխարհում ամենահին գինու հնձանը։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ «Արենի 1» քարանձավում եղեգից պատրաստված գործվածքներ եւ մումիֆիկացված այծի մարմնի մի մասեր էին հայտնաբերվել։

Նույն շարքից