Տնտեսություն 

Իտալական ընկերությունը ՀՀ-ում էլեկտրաէներգիա արտադրող նոր կայան կկառուցի

Այսօր՝ նոյեմբերի 19, կառավարության նիստում էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց ՀՀ-ում գազային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին հավանություն տալու մասին հարցը:

«Նախատեսված է Երևանում գործող ՋԷԿ-ին կից շահագործել ևս մեկ էներգաբլոկ: Էլեկտրակայանի կառուցմամբ և դրա հետագա շահագործմամբ հետաքրքրված է իտալական «Ռենկո» ընկերությունը»,- ասաց նախարարը:

Կառավարությունը հաստատեց ՀՀ կառավարության և «Ռենկո» ընկերության միջև` էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Երվանդ Զախարյանը նշեց, որ ծրագրի ընդհանուր արժեքը 215 միլիոն դոլար է, այսինքն` իտալական ընկերությունը կներդնի այդքան գումար:  Ընդհանուր նախապատրաստական աշխատանքները կտևեն 4 ամիս, որից հետո արդեն կստորագրվի կառուցման պայմանագիրը, շինարարությունն էլ նախատեսվում է ավարտել 2018-ին:

Նույն շարքից