Սպորտ 

Մարիա Կուրսովան հաղթանակ է պարգևել Հայաստանի հավաքականին

analitik.am

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:

Կանանց մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ընտրանին մրցել է Իսպանիայի հավաքականի հետ: Առաջին համարով հանդես եկող Էլինա Դանիելյանը պարտություն է կրել: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել: Երրորդ համարով հանդես եկող Լիլիթ Գալոյանը հաղթանակ է տարել: Վերջինն ավարտվել է Մարիա Կուրսովա – Յուդինա Էստեւես պարտիան, Հայաստանը ներկայացնող Կուրսովան առավելության է հասել՝ ապահովել Հայաստանի ընտրանու հաղթանակը:

Հայաստան – Իսպանիա՝ 2.5:1.5

Այս տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 7 միավոր եւ գտնվում է 8-րդ տեղում: Առաջատար Ռուսաստանն ունի 11 միավոր;

Պարտիաների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նույն շարքից