Գիտություն Մամուլի տեսություն Տնտեսություն 

ԳԱԱ նախագահը արդարացնում է կառավարության՝ գիտնականների հավելավճարները կրճատելու որոշումը. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ եկող տարվա բյուջեի նախագծով գիտնականներին հատկացվող միջոցները կրճատվել են: Մասնավորապես, կես դրույքով աշխատող գիտնականներն իրենց գիտական աստիճանի հավելավճարները 2016-ին այլևս չեն ստանա:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից պարզել, թե ինչպես է նա վերաբերվում կառավարության՝ գիտնականների 25-ից 50 հազար դրամ հավելավճարները կրճատելու որոշմանը: «Դա կառավարության որոշումն է, պետք է պետական ծրագրում մասնակցեն, որ հավելավճար ստանան: Նախկինում լինում էր այսպես, հատկապես դա լինում էր բուհերում, ձևակերպում էին, ծրագրում, իբր թե աշխատում են մի 10 հազար դրամով, որ մի 50 հազար դրամ ստանան»,- պատասխանեց Արա Աբրահամյանի համար խոսափող միացնող-անջատող Ռ. Մարտիրոսյանը:

Այսինքն՝ ԳԱԱ նախագահն արդարացնում է կառավարության՝ գիտնականների հաշվին խնայողություն կատարելու մոտեցումը: Նրա նման կրավորական մոտեցումն ամենևին էլ պատահական չէ: Շատ լավ հասկանում է, որ եթե դեմ արտահայտվի, ապա կարող է զրկվել իր պաշտոնից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից