Տնտեսություն 

Նավթի համաշխարհային գներն աճում են

analitik.am

Նավթի համաշխարհային շուկայում գների աճ է գրանցվել: Այդ են վկայում առևտրի բորսաների տվյալները:

Այսօր առավոտյան Լոնդոնի ICE FUTURES բորսայում Brent էտալոն նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,13 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 44,31 ԱՄՆ դոլար:

Նյու Յորքի NYMEX բորսայում տեխասյան WTI թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,05 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 40,59 ԱՄՆ դոլար:

Նույն շարքից