Վերլուծական 

2014 թ-ին ՀՀ քաղաքացիները «ՅունիԲանկ» ՓԲԸ-ից 10 միլիարդ ՀՀ դրամի չափով ավանդ են ետ պահանջել

 Մեր նախորդ նյութում մենք անդրադարձել էինք, որ  «ՅունիԲանկ» ՓԲԸ-ից 2014 թ-ի ընթացքում արտահոսել է մոտ 10.000.000.000 ՀՀ  դրամ ավանդ և  այդ պատճառով էլ «ՅունիԲանկ» ՓԲԸ-ն այս տարվա սկզբից , որպեսզի լրացնի իր բացը և դուրս գա սպասվող ֆինանսական ճգնաժամից, բարձրացրեց ՀՀ դրամով ընդունվող ավանդների տարեկան տոկոսադրույքը՝ հասցնելով այն կարճաժամկետ ավանդի դեպքում 18 տոկոս տարեկան տոկոսադրույքի:


Մեր հրապարակումից հետո խմբագրությունը ստացավ  «ՅունիԲանկ» ՓԲԸ-ի այսպես ասած հերքումը, որը ներկայացնում ենք ստորև.


 «Ս.թ. փետրվարի 26-ին և 27-ին Ձեր կայքում  «Յունիբանկ»  ՓԲԸ-ի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ակնհայտորեն միտված է բանկի գործարար համբավի և հեղինակության արատավորմանը: Բանկի գործունեության վերաբերյալ եզրակացություններ հրապարակելիս, անհրաժեշտ է առաջնորդվել փաստերով, այլ ոչ թե մտացածին հերյուրանքներ տարածել: Այս տարվա հունվար-փետրվարին Յունիբանկի միայն դրամային ավանդների ծավալն աճել է ավելի քան 2.3 մլրդ ՀՀ դրամով: Ցանկության դեպքում կարող եք առավել մանրամասն ծանոթանալ բանկի ֆինանսական ցուցանիշներին և  մոլորության մեջ չգցել Ձեր իսկ ընթերցողներին:  

Պահանջում ենք հրապարակավ ներողություն խնդրել ապատեղեկատվության և ստահոդ լուրեր տարածելու համար»


Քանի որ խմբագրությունը երբեք չճշտված լուրեր չի հրապարակում,փորձենք պահպանելով հեղինակային իրավունքի մասին օրենքի կետերը  ներկայացնենք մեր ընթերցողներին հետևյալ փաստերը.

Նախ՝  armbanks.am-ի  կողմից հրապարակված հաշվետվության մեջ   «ՅունիԲանկ» ՓԲԸ-ն 2013 թ-ը  փակել է - 27.83  տոկոս անկումով:

 

Ծանոթանալով arka.am ի կողմից հրատարակված 01.01.2014 թ-ից մինչև 01.01.2015 թ-ի ՀՀ Բանկերի մասին հաշվետվությանը,պարզում ենք, որ խմբագրությունը այնքան էլ անհիմն չի հրապարակել այդ տեղեկատվությունը,որովհետև հաշվետվությունում ներկայացված աղյուսայակում հստակ երևում է , որ 2014 թ-ին  «ՅունիԲանկ» ՓԲԸ-ից մինչև 2015 թ-ը հետ են վերցրել ոչ ավել ոչ պակաս 10.506.464.000 ՀՀ  դրամ : Բուն իմաստով  «ՅունիԲանկ» ՓԲԸ-ի հերքումը տեղին էր,մենք նյութում սկզնում նշել էինք 7.000.000.000 ՀՀ դրամ ավանդների դուրս բերման մասին (հետագայում շտկեցինք), բայց փաստացի լրագրողը սխալվել էր՝ ոչ թե 7 .000.000.000 ՀՀ դրամ է դուրս եկել բանկից այլ 10.506.464.000 ՀՀ  դրամ՝ այս մասով հայցում ենք մեր ընթերցողի ներողամտությունը :


Ստորև ներկայացնում ենք arka.am-ի հաշվետվությունից մի հատված,մնացած բանկերի տվյալներն այս պահին չենք ներկայացնում,այդ պատճառով էլ աղյուսյակում  նրանց տվյալները ներկայացված  են կետերով :


 

3.3.Б. Динамика остатков средств на счетах до востребования и

 

срочных депозитов на 01/01/15

 

 

 

 

 

 

 

Наименование

Совокупные срочные депозиты

Рост срочных депозитов

 

01.01.2014

01.01.2015

За квартал

За год

 

тыс.драмов

тыс.драмов

тыс.драмов

в %

тыс.драмов

в %

 

Ардшинбанк

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxx

xxxxxxxxx

xx

 

Америабанк

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxx

xxxxxxxxx

xx

 

Армбизнесбанк

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxx

xxxxxxxxx

xx

 

Банк ВТБ (Армения)

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxx

xxxxxxxxx

xx

 

Юнибанк

106,951,738

96,445,274

-6,742,812

-6,53

-10,506,464

-9,82

 

HSBC Банк Армения

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxx

xxxxxxxxx

xx

 

АКБА-КРЕДИТ АГРИКОЛЬ БАНК

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxx

xxxxxxxxx

xx

 

Конверсбанк

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxx

xxxxxxxxx

xx

 

Армянский Банк Развития

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxx

xxxxxxxxx

xx

 

Банк Анелик

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxx

xxxxxxxxx

xx

 

Арцахбанк

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxx

xxxxxxxxx

xx

 

Арэксимбанк-Группа Газпромбанка

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxx

xxxxxxxxx

xx

 

Армэкономбанк

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxx

xxxxxxxxx

xx

 

Инекобанк

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxx

xxxxxxxxx

xx

 

Армсвисбанк

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxx

xxxxxxxxx

xx

 

Библос Банк Армения

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxx

xxxxxxxxx

xx

 

Араратбанк

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxx

xxxxxxxxx

xx

 

Банк Прометей

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxxxxxxx

xxxx

xxxxxxxxx

xx

 


Այնուամենայնիվ, ուզում ենք նշել ևս մի հանգամանք,փաստացի  «ՅունիԲանկ» ՓԲԸ-ն իր  «Հերքումով» հաստատեց,որ մենք ճիշտ ենք նկատել,որ անցած տարի -10,506,464.000 ՀՀ դրամ ծավալով ավանդ կորցնելուց հետո մեր հարգարժան բանկը ավանդների տոկոսները բարձրացնելով 18 տոկոս տարեկան, այնուամենայնիվ կարողացել է մեր միամիտ ազգաբնակչությունից հավաքել 2.3 միլիարդ ՀՀ դրամի ավանդ: 

Մնում է առկա ֆինանսական ճգնաժամի վիճակում կարողանա վերադարձնել:



Շարունակելի

Նույն շարքից