Սպորտ 

Այն, ինչ տեղի ունեցավ Փարիզում և Հանովերում, ցույց է տալիս, որ գոյություն ունեն ավել կարևոր բաներ, քան ֆուտբոլը. Թոմաս Տուխել

analitik.am

Հանդիպմանն ակնկալում եմ տեսնել ինտենսիվ խաղ և կարգապահ մրցակից: Այս մասին Բունդեսլիգայի 13-րդ տուրում՝ «Համբուրգի» դեմ կայանալիք խաղից առաջ, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:

«Այն, ինչ տեղի ունեցավ Փարիզում և Հանովերում, ցույց է տալիս, որ գոյություն ունեն ավել կարևոր բաներ, քան ֆուտբոլը: Իմ թիմից սպասում եմ, որ կկարողանա գործել ցանկությամբ և էներգիայով՝ այն, ինչը ցուցադրում էր առաջնության ընմիջումից առաջ»,- մարզչի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de -ն:

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 23:30-ին:

Նույն շարքից