Հիշում եմ և պահանջում 

Գալստյան կիրակի

analitik.am

Մեծ պահոց վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան կիրակի: Եվ սրանով եզրափակվում է Մեծ պահքի «ոսկե շղթան»: Քրիստոսի հայտնության և որպես փրկիչ աշխարհ գալու խորհուրդն է:

  Հիշատակվում է նաև իր երկրորդ գալուստը:

 

Քրիստոս աշխարհ  եկավ փրկելու համար մարդկությանը: Անհրաժեշտ է, որ մարդիկ գիտակցեն իրենց ընծայված այս  պարգևին: Քրիստոս դարձյալ պիտի գա մեղավորներին դատելու և արդարներին երկնքի արքայությունն արժանի դարձնելու համար:

 

Գալստյան կիրակի օրվա շարականի մեջ հիշվում է, թե ինչպես Փրկիչը իր գալստյան խորհուրդը նախապես հայտնեց մարգարեներին, և նրանք ահով լցված, խոսեցին օրինակներով, իսկ երբ վերջին տարիներին մոտեցան և մարգարեներն ասացին, թե ժամանակի լրումին պիտի գաս մեզ փրկելու, դու երևացիր մարդկանց մեջ ծառայի կերպարանքով:

Վեցերորդ օրը աստվածային կերպարներից նման ստեղծեցիր Ադամին, որը պատվիրանը չպահելու պատճառով մերկացավ պատմուճանից:

 

 

Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունն՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց: … Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24: 4-13):

Այս է Գալստյան կիրակիի խորհուրդը` կոչ համբերության, բարեպաշտության, պարկեշտության, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ հրաշափառ Գալստյանը: Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն էլ ունեն Գալստյան անունով կիրակի:

Նույն շարքից