Բիզնես Տնտեսություն 

Ռուբեն Աղանբեգյանը ընդգրկվել է ՌԴ 25 ամենաթանկ մեջերների վարկանիշում

analitik.am

«Օտկրիտիե հոլդինգի» կառավարման նախագահ և գլխավոր տնօրեն Ռուբեն Աղանբեգյանն ընգրկվել է Ռուսաստանի ամենաբարձր վճարվող ղեկավարների վականիշում, որը կազմել է Forbes–ը:

Ռուբեն Աղանբեգյանը խորհրդային նշանավոր տնտեսագետ, ակադեմիկոս Աբել Ագանբեգյանի որդին է:

Ըստ Forbes–ի գնահատականի, Ռուբեն Ագանբեգյանի վարձատրությունը 2014 թ. կազմել է 11 մլն դոլար, ինչի շնորհիվ նա կարողացել է առաջին անգամ ընգրկվել ռուսական ընկերությունների 25 «ամենաթանկ» ղեկավարների վարկանիշում՝ զբաղեցնելով այնտեղ ութերորդ տեղը:

Forbes-ի գնահատականով, ռուսական ընկերությունների 25 ամենաբարձր վճարվող ղեկավարներին 2014 թ. վճարվել է ընդհանուր առմամբ 242 մլն դոլար, ինչը 17 տոկոսով ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ (291 մլն դոլար): Ընդ որում միայն յոթ ընկերություններում է ավելացել գլխավոր մենեջերների գումարային վարձատրությունը:

Նույն շարքից