Հիշում եմ և պահանջում 

Ղազախստանում միակ հայկական եկեղեցին կրկին կբացի իր դռները հավատացյալների առջեւ

Ղազախստանում «Սուրբ Կարապետ» հայկական եկեղեցին, որը կառուցվել էր երկրի հայկական համայնքի ղեկավար Արտյուշա Կարապետյանի բարեգործական միջոցներով, ներկայումս  վերանորոգվում է: Այս մասին  ասել է Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավար Վահրամ Մելիքյանը՝ մեկնաբանելով եկեղեցու փակման մասին տեղեկությունները:


Մելիքյանը հաղորդել է, որ տվյալ պահին եկեղեցում կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, որոնք կավարտվեն մինչեւ Սուրբ Զատիկ:


Ավելի վաղ  հաղորդել էինք, որ Ղազախստանի հայկական համայնքի ղեկավար Արտյուշա Կարապետյանը, ստացված տեղեկությունների համաձայն, փակել է «Սուրբ Կարապետը», փոխել է կողպեքն ու դուրս բերել ամբողջ ունեցվածքը՝ Ավետարանը, արծաթեղենն ու մոմերը:


Ղազախստանի Սուրբ Կարապետ  աղոթատունը մատուռ է, որը կառուցվել է Արտյուշա Կարապետյանի բարերարությամբ:


Մատուռում այս օրերին կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ: Ինչպես տեղեկացրել է  Ա. Կարապետյանը` այդ աշխատանքներն սկսվել են ընդառաջ հայ համայնքի ժողովականների խնդրանքի, որպեսզի Տիրոջ հրաշափառ Ս. Հարության տոնին մատուռը  պատճաշ տեսք ունենա:


Մատուռը փոքր է, ունի 30 քմ մակերես, այդ իսկ պատճառով շինարարական աշխատանքներին զուգահեռ մոմավառություն կամ հավատացյալների այցելություն կազմակերպելը դյուրին ու անվտանգ չէ: Արտյուշա Կարապետյանը հավաստիացրել է, որ ներքին հարդարման աշխատանքները մի քանի օրից կավարտվեն և բարեզարդված մատուռը բաց կլինի բոլոր այցելուների համար:

Նույն շարքից