Սպորտ 

«Լիվերպուլը» կարող է հաղթել «Մանչեսթեր Սիթիին». Կլոպ

«Բորուսիայի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը, ով այժ գլխավորում է «Լիվերպուլը» վստահ է, որ Անգլիայի առաջնության 13-րդ տուրում իր թիմը կարող է առավելության հասնել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:

«Երբ գլխավորում էի «Բորուսիան», մենք Չեմպիոնների լիգայի խաղերում «Մանչեսթեր Սիթիին» հաղթել ենք Դորտմունդում, եւ ոչ ոքի ենք խաղացել Մանչեսթերում: Նրանք շատ գումար ունեն, բայց դա չէ կարեւորը: Փողը հաջողության մի մասն է, մնացածն աշխատանքն է»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, Երեւանի ժամանակով 21:30-ին: 

Նույն շարքից