Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մենամարտը կայանալու է այսօր` նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքի ”TUI Arena”-ում:
Արթուր Աբրահամի մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայը:
Մենամարտը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաընկերության ուղիղ եթերում, նոյեմբերի 21-ին, սկիզբը Գերմանիայի ժամանակով ժամը 22:20, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Հայաստանի ժամանակով` լույս նոյեմբերի 22-ի գիշերը, սկիզբը ժամը 1:20: