Սպորտ 

«Բարսելոնան» 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ռեալի» նկատմամբ

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» 4:0 հաշվով  հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ եւ միավորների առավելությունը հասցրեց 6-ի:

11-րդ րոպեին հաշիվը բացեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:  «Ռեալը» մրցակցի դարպասի ուղղությամբ առաջին հարվածը կատարեց միայն 28-րդ րոպեին, իսկ քիչ անց Լուիս Էնրիկեի թիմը կրկնապատկեց հաշիվը: 39-րդ րոպեին հաշիվը 2:0 դարձրեց բրազիլացի հարձակվող Նեյմարը: 53-րդ րոպեին արտակարգ գեղեցիկ գոլ խփեց «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան: 74-րդ րոպեին խփեց նաեւ չորրորդ գոլը: Դուբլի հեղինակ դարձավ Սուարեսը, որը վերջակետ դրեց խաղին:

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 0:4

Լուիս Սուարես, 11, 74, Նեյմար, 39, Անդրես Ինյեստա, 53

Նույն շարքից