Հիշում եմ և պահանջում 

Ավագ երկուշաբթի

analitik.am

Մեծ Պասի վերջին շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ:

 

Ավագ շաբաթը կամ մեծ շաբաթը ս. Զատիկին նախորդող շաբաթն է /Ծաղկազարդից մինչև ս. Զատիկ ընկած յոթնօրյակը: Ավագ է կոչվում նաև այս շաբաթվա յուրաքանչյուր օրը:


Ավագ շաբաթը Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի և չարչարանքների վերջին շաբաթն է: Սկսվում է կիրակի օրը՝ Ծաղկազարդով՝ Երուսաղեմ Քրիստոսի մուտքով:

Շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր հոգևոր խորհուրդը:


Այսօր արիլի 14-ին Ավագ Եկրուշբթի է և հիշատակվում է չորացած թզենու և Տաճար մաքրելու օրը::      /Հիսուս  առավոտյան, երբ քաղաք վերադարձավ, քաղց զգաց: Եվ ճանապարհի վրա մի թզենի տեսնելով՝ եկավ դեպի այն և նրա վրա ոչինչ չգտավ,այլ միայն տերև: Եվ թզենուն ասաց.«Այսուհետև քեզնից հավիտյան պտուղ չլինի»: Եվ նույն պահին թզենին չորացավ/: Մարթ./21:18:19/


Պտուղն այլաբանորեն խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը կպատժվի այս թզենու օրինակով: Ինչպես ասում է Ս. Հակոբոս առաքյալը. «Հավատքն առանց գործերի մեռած է» (Հակ. Բ 20):


Եվ այդ օրը նաև  Տաճարը  մաքրելու օրն է / Հիսուս մտավ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մեջ վաճառում ու գնումներ էին անում. Նա շուռ տվեց լումայափոխների սեղաններն ու աղավնավաճառների աթոռները: Եվ նրանց ասաց.«Գրված է՝ իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ   դուք ավազակների որջ եք արել այդ» /Մարթ 21:12:13/


 Ավագ երկուշաբթին ս. Զատիկի հետ 35 օրվա շարժականություն ունի, իսկ Ավագ շաբաթվա մյուս օրերը հաջորդում են նույն հերթականությամբ:

 

Նույն շարքից