Սպորտ 

Շատ մոտ էի մահվանը. Յոզեֆ Բլատեր

analitik.am

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնից հեռացող Յոզեֆ Բլատերը պատմել է իր երերուն առողջության մասին:

«Շատ մոտ էի մահվանը: Կարելի է ասել, որ հայտնվել է երգող հրեշտակների եւ դժոխային կրակով սատանայի միջեւ:  Ամեն դեպքում, երգում էին հրեշտակները:

Իմ վրա հսկայական ճնշում կար: Եթե դու ունես ուժեղ բանականություն, ապա կարող ես պայքարել դրա դեմ, սակայն մարմինն ինչ-որ պահի կարող է «ոչ» ասել»,- 79-ամյա շվեյցարացու խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ վերջերս ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեն կոռուպցիոն սկանդալի պաշտճառով Բլատերին, ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին եւ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին 90 օրով զրկել էր իրենց լիազորություններից:

Բլատերն իր պաշտոնում կմնա մինչեւ 2016-ի փետրվարի 26-ը, երբ կանցկացվեն ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունները:

Նույն շարքից