Տնտեսություն 

Դոլարն ու եվրոն էժանացել են

analitik.am

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ նոյեմբերի 23-ին, կազմել է 481.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.33 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 511.65 դրամ (նվազել է 3.19 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 729.71 դրամ (նվազել է 7.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.27 դրամ (նվազել է 0.16 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 221.16 դրամ, ոսկին՝ 16,741.6 դրամ, պլատինը՝ 13,278.75 դրամ:

«Նասդաք ՕԷմԷքս Արմենիա» ԲԲԸ-ում նոյեմբերի 23-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել։

Նույն շարքից