Տնտեսություն 

Առաջիկայում Ռուսաստանի ու Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը կաճի 4 միլիարդ դոլարով

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Իրանի գործարքների ծավալը կարող է 3 տարվա ընթացքում աճել 3-4 միլիարդ դոլարով։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։ Նրա խոսքով՝ ներկա դրությամբ առավել պատրաստ վիճակում են օդատիեզերական ոլորտի նախագծերը։

Ռոգոզինը մանրամասնել է, որ նկատի ունի Superjet օդանավերի և տիեզերական սարքերի վերաբերյալ գործարքները։

Ռոգոզինը հայտարարել է, որ դեկտեմբերին մասնագետների մեծ խումբ է մեկնելու Իրան, որը կայցելի այդ երկրի արդյունաբերական առաջատար ձեռնարկություններ՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական մակարդակին։ ՌԴ փոխվարչապետը կարևորել է նաև ավանդական դարձած էներգետիկ և, մասնավորապես, միջուկային էներգիայի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացումը։

Նույն շարքից