Սպորտ 

Սարգիս Հովսեփյանը և Հենրիխ Մխիթարյանը քվեարկել են Մեսիի օգտին

analitik.am

2016 թ. հունվարի 11-ին կհրապարակվեն ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակի 2015 թ. դափնեկրի, ինչպես նաև 2015 թ. լավագույն մարզչի անունները: Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են նաև ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև մեկական մարզական լրագրող ՖԻՖԱ-ի անդամ երկրներից:

Քվեարկության համար սահմանված ժամկետներում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար հանդիսացող Սարգիս Հովսեփյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն արդեն հրապարակել են իրենց տարբերակները:

 

Սարգիս Հովսեփյան

Լավագույն ֆուտբոլիստ

1.Լիոնել Մեսսի

2.Կրիշտիանու Ռոնալդու

3. Լուիս Սուարես

Լավագույն մարզիչ

1.Խոսեպ Գվարդիոլա

2.Լուիս Էնրիկե

3.Ունաի Էմերի

Հենրիխ Մխիթարյան

Լավագույն ֆուտբոլիստ

1.Լիոնել Մեսսի

2.Կրիշտիանու Ռոնալդու

3. Զլատան Իբրահիմովիչ

Լավագույն մարզիչ

1.Լուիս Էնրիկե

2.Ունաի Էմերի

3.Խոսեպ Գվարդիոլա

Տեղեկացնում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան:

Նույն շարքից