Հիշում եմ և պահանջում 

Հետաքրքիր բանաձև, որով կարող եք հաշվել և իմանալ Զատիկի օրը

analitik.am

Ներկայումս Զատկի օրը որոշվում է ըստ Գաոսի բանաձևի: Դեռևս 1800թ-ին Գաոսը զատկի ժամանակը որոշելու համար առաջարկել է հետևյալ բանաձևը`

                           D+E+22մարտի  /1/

    D և E անհայտ մեծությունները որոշելուց հետո, 1-ին բանաձևի գումարը միշտ մեծ կամ հավասար կլինի մարտի 22-ից և չի գերազանցի ապրիլի 25-ը: Ուստի Զատիկը կարող է տեղի ունենալ մարտի 22-ից մինչև ապրիլի 25-ը ներառյալ ժամանակահատվածում: Օգտվելով Գաոսի բանաձևից կարելի է հեշտությամբ որոշել Զատիկ տոնի ժամանակը ըստ Նոր տոմարի:

 

    Նախ D և E անհայտ մեծությունների որոշելը պետք է հաշվել տվյալ տարեթիվը 4-ի, 7-ի և 19-ի վրա առանձին –առանձին բաժանել ստացված մնացորդները պահել և անտեսել քանորդները: Տվյալ դեպքում 4-ը հանդիսանում է նահանջ կրկնման պարբերաշրջանը, 7-ը շաբաթվա օրերի կրկնման պարբերաշրջանը, 19-ը լուսնի փուլերի կրկնման պարբերաժրջանը: Տարեթիվը նշված թվերի վրա բաժանելուց ստացված մնացորդները կնշանակենք A, B և  C  տառերով:

 

    Տարեթիվը նշված է   T տառով

                    T: 19=A

                    T: 4 =B

                    T: 7=C

 

Այստեղ A, B և C մեծությունները որոշելուց հետո կարելի է նոր տոմարով որոշել D և E –ն 

             D= (19 x A + 24): 30

             E= (2 x B + 4 x C +6 x D +5): 7

Այսպիսով մենք տվյալ բանաձևերով կարող ենք իմնալ, թե այս տարի երբ է նշվում Զատիկը:

 

2014:4 = 503 / մնացորդը 3 /                                  B=3

2014:7 =287 / մնացորդը 5/                                 C= 5

2014:19 =106/ մնացորդը 0/                                A=0

 

D= (19 x 0+24): 30= 24:30=0.8 /մնացորդը 0/                         D=0

 

E= (2 x 3 + 4 x 5+ 6 x 0 +5): 7= 31:7=4 /մնացորդը 3/             E =3

 

D + E + 22 մարտի   

 

0+3+22 մարտի = 25 / ապրիլի /, քանի որ ապրիլի 25-ը ուրբաթ օր է, ապա Զատիկը պիտի նշվի դրան նախորդող կիրակի օր` ապրիլի 20-ին:

 

Իսկ եթե մենք ստանում են 31-ից բարձր թիվ, ապա այդ թվից հանում ենք 31:

 

Այսպիսով ինչպես գիտենք այս տարի Զատիկը նշվում է ապրիլի 20-ին:

 

Դուք կարող եք այս բանաձևով հաշվել, թե երբ է լինելու Զատիկը հաջորդ տարի:

                   

   Արաքս Նազարյան

Նույն շարքից