Հիշում եմ և պահանջում 

Ավագ Երեքշաբթի

analitik.am

 Այսօր ապրիլի 15-ին Ավագ երեքշաբթի է - հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրը /Մարթ 21:23:46/: Նույն օրը Երուսաղեմի տաճարում լսվել է երկնային ձայնը, Տաճարի կործանման գուշակությունը, Տաճարից Քրիստոսի վերջնական հեռանալը /Մարթ 23:37:39/:

 

Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է նաև տասը կույսերի առակը և վերջին դատաստանի բացատրությունը /« Այս ժամանակ երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի, որոնք իրենց լապտերներն առած փեսային հարսին դիմավորելու ելան:Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն:

 


Հիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրեցին: Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձեթ վերցրին: Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին և քուն մտան: Եվ կեսգիշերին ձայն լսվեց՝ ահա՛փեսան գալիս է, նրան դիմավորելու ելեք: Այն ժամանակ բոլոր կույսերը վեր կացան և իրենց լապտերները կարգի բերեցին: Հիմարները իմաստուններին ասացին.«Ձեր այդ յուղից տվե՛ք մեզ, որովհետև ահա մեր լապտերները հանգչում են»: Իմաստւնները պատասխան տվեցին և ասացին.«Գուցե թե՛ մեզ և թե՛ ձեզ չբավականեցնի, ուստի գնացե՛ք վաճառողների մոտ և ձեզ համա գնեցե՛ք»: Երբ նրանք գնացին, որ գնեին, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահ մտան, ու դուռը փակվեց:

 

 

     Հետո եկան մյուս կույսերն էլ ու ասացին.«Տե՛ր, տեր, բա՛ց արա»: Նա պատասխան տվեց ու ասաց.«Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»:Արթու՛ն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը»/Մարթ 25:1:13/:

Նույն շարքից