Հիշում եմ և պահանջում 

Ավագ Չորեքշաբթի

analitik.am

 Հիշատակվում է Քրիստոսի օծումը և Հուդայի մատնությունը:

Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանգարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանիշում  է Տիրոջ մոտալուտ մահը:/Երբ Հիսուս եկավ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը, նրան մոտեցավ մի կին, որ մի շիշ թանգարժեք յուղ ուներ և թափեց նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել:Երբ աշակերտները այս տեսան, բարկացան ու ասացին.«Ինչի՞ համար է անուշահոտ յուղի այդ վատնումը, քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին»:Հիսուս իմացավ ու նրանց ասաց.»Ինչու՞ եք  նեղություն  տալիս այդ կնոջը. Նա  իմ  հանդեպ մի բարի գործ կատարեց. Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց»:

 Օծման այդ դեպքին հաջորդեց Հուդայի` Հիսուսին մատնելու վճիռը. «Այն ժամանակ տասներկուսից մէկը` Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» (Մատթ. ԻԶ 14-15):

Նույն շարքից