Սպորտ 

Հայ բռնցքամարտիկները հաղթեցին թուրք մրցակիցներին և դուրս եկան կիսաեզրափակիչ

analitik.am

Լեհաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այօսր ռինգ դուրս եկան Հայաստանի վերջին 2 պատվիրակները՝ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանն ու 52 կգ քաշային Վահե Բադալյանը:

Մեր 2 բռնցքամարտիկներն էլ քառորդ եզրափակիչում հաղթանակ տոնեցին Թուրքիայի ներկայացուցիչների նկատմամաբ և դուրս գալով կիսաեզրափակիչ առնվազն ապահովեցին բրոնզե մեդալներ: Վահեն հաղթեց Բատուհան Ցիֆտչիին, իսկ Ալենը առավելության հասավ Բուրակ Յուցելի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Ալենը մրցելու է Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Ռուստամովի հետ:

Վահեի մրցակիցը դեռևս հայտնի չէ: Կիսաեզրափակիչ մենամարտերը տեղի կունենան նոյեմբերի 27-ին, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նույն շարքից