Սպորտ 

Ֆուտբոլի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստ կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից, 6-ի համար կերկարացվի տարկետումը

analitik.am

Կառավարության առաջիկա նիստին հաստատման կներկայացվի Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի թիմում հանդես եկող 6 խաղացողների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մաuին և 4 խաղացողներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշման նախագծերը:

Ազգային հավաքականի խաղացողներ Արաս Իհսանի Օզբիլիզին, Արտակ Լևոնի Ալեկսանյանին, Սևակ Սուրիկի Ագրամանյանին, Արտյոմ Վրույրի Սիմոնյանին, Մարտին Արմենակի Գևորկյանին և Սերոբ Դավիթի Գրիգորյանին ավելի վաղ տրվել է տարկետում, սակայն այս նախագծով առաջարկվում է ժամկետը երկարացնել:

Մյուս 4 խաղացողների՝ Հիրաչ Գարիպի Յագանը, Լևոն Սոսի Աիրապետյանը, Վարանթ Սեբուհի Բեզդիկյանը և Սերգիյ Գագիկի Օգանեսյանը պարտադիր զինվորական ծառայությունից կազատվեն, որպեսզի ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերին ապահովվի նրանց մասնակցությունը:

Նույն շարքից