Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմը ռուսական Սու-24 ռմբակոծիչի միջադեպի պատճառով որոշել է խզել Թուրքիայի հետ գործարար հարաբերությունները։ Այդ մասին հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:
«Թուրքական կործանիչի հետ կապված վերջին սադրանքը, որը հարվածել է մեր ռմբակոծիչին, վրդովմունք է հարուցել ղրիմցիների շրջանում»,- ասել է Աքսյոնովը։ Աքսենովը Ղրիմի բնակիչներին կոչ է արել հրաժարվել թուրքական ապրանքներ գնելուց ու Թուրքիա այցեր կատարելուց՝ հավելելով, որ ներկայիս պայմաններում Ղրիմի իշխանությունները պատրաստ չեն համագործակցել թուրք գործարարների հետ։