Հիշում եմ և պահանջում 

Ավագ Շաբաթ

analitik.am

Դժոխքի ավերում, Ճրագալույցի Պատարագ: Քրիստոսը մահից հետո իջավ դժոխք, ավերեց այն՝ փրկություն շնորհելով «ննջեցյալ սրբերի»՝ արդարների հոգիներին /Մարթ 27:51:53/: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Պատարագը: Անցյալում բոլոր մեծ տոների նախատոնակ երեկոներին կատարվել է Ճրագալույց:

 

 

    Պատարագից հետո քահանայական թափորը գնում է սեղանատուն՝ նախատոնակ այնտեղ կատարելու: Ընթերցվում է Ավետարանը, երգվում տոնին հատուկ շարականները, ասվում է«պահպանիչն» ու հազրափակիչ շնորհավորական բարեմաղթանքը, ապա սկսվում է ավանդական ընթրիքը:



    Ճրագալույցին ժողովրդական սովորություններից են՝ միմյանց ավետիս տալը, բանջարեղենի, ձվի և ձկնեղենի ճաշակումը գինու հետ: 

  

      Զատիկի Ճրագալույցին, ինչպես Ս. Ծննդյան Ճրագալույցին, ամեն մարդ լինում է իր տանը, և ընտանիքի անդամները միասնաբար, հնավանդ սովորության համաձայն, հավաքվում են պատրաստված սեղանի շուրջը և ընթրում: 

Նույն շարքից