Տնտեսություն 

Հայաստանը հավանություն է տվել խոշոր ջրամբարի կառուցման համար Ֆրանսիայի տրամադրած 75 մլն եվրոյի վարկին

analitik.am

Այսօր՝ նյեմբերի 26-ին, ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել Ֆրանսիական զարգացման գործակալության տրամադրած 75 մլն վարկին` Վեդիի ջրամբարի կառուցման համար:

Վարկը կտրամադրվի արտոնյալ պայմաններով` 20 տարի ժամկետով, փոփոխական 0,25% – 6,25% տոկոսադրույքով, տարեկան  0,5% տոկոս վճարելու պարտավորությամբ:

Ջրամբարը նախատեսված է   ավելի քան   4 հազար հեկտար ջրելու համար Արարատյան դաշտում` երկրի կարեւոր գյուղտնտեսական շրջանում: Այդ թվում` 2,8 հազար հա մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոսով, ինչը հնարավորություն կտա մոտ   12 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա խնայել:

Նույն շարքից