Եվրոպա լիգայի խմբային փուի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում մրցելու է «Կրասնոդարի» հետ: Մրցավեճը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 20:00-ին:
Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդը ներկայացնող ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս խաղում լինելու է մեկնարկային կազմում:
«Բորուսիա». Վայդենֆելեր, Պիշչեկ, Հյումելս, Բենդեր, Շմելցեր,Գյունդոգան, Վեյգլ, Հոֆման, Կաստրո, Մխիթարյան, Ռամոս:
Թիմերն ընդգրկված են C խմբում: «Բորուսիան» 10 միավորով գլխավորում է խումբը: