Տնտեսություն 

Նավթի համաշխարհային գները նորից սկսել են նվազել

analitik.am

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային գործարքների ընթացքում նավթի համաշխարհային գները նորից սկսել են նվազել: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

Մասնավորապես, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,13 տոկոսով՝ հասնելով 45,33 դոլարի մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,58 տոկոսով՝ հասնելով 42,46 դոլարի մեկ բարելի դիմաց:

Նույն շարքից