Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանն աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է. Յուրգեն Կլոպ

analitik.am

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ևս մեկ անգամ իր հիացմունքն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի մաիսն, նշելով, որ նա աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Այդ մասին գերմանացի մասնագետը գրել է իր գրքում:

«Անցած մրցաշրջանում Մխիթարյանը քննադատության թիրախում էր: Սակայն խաղացողների 99 տոկոսը երջանիկ կլիներ ունենալ նրա խնդիրները: Անկասկած Հենրիխը ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Նա ցուցադրում է տեխնիկայի և արագության անհավանական համադրում: Դա ոչ բոլոր ֆուտբոլիստներին է բնորոշ: Հայերը շատ աշխատասեր են: Պատահական չէ, որ Հայաստանն աշխարհին տվել է այդքան բարձրակարգ շախմատիստների: Նրանք մտածողներ են, շատ աշխատասեր: Ու եթե նրանց մոտ ինչ-որ բան չի ստացվում, դրա պատճառը հայերն իրենց մեջ են փնտրում»,- գրել է Կլոպը իր գրքում:

Նույն շարքից