Հիշում եմ և պահանջում 

Մայր Աթոռի ներկայացուցիչները ներկա կգտնվեն Հռոմի Հովհաննես ԻԳ և Հովհաննես Պողոս Բ պապերի սրբադասման արարողությանը

analitik.am

Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի նախագահությամբ ապրիլի 27-ին տեղի է ունենալու Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովհաննես ԻԳ և Հովհաննես Պողոս Բ պապերի սրբադասման արարողությունը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, որպես Քույր Եկեղեցու ներկայացուցիչներ, արարողությանը ներկա կգտնվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ` Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հովհաննես Պողոս Բ պապը Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու առաջին քահանայապետն էր, որ 2001 թ. Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյա հոբելյանի տոնակատարությունների առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով եղբայրական այցով եղավ Հայաստանում:

Հովհաննես Պողոս Բ պապը 2000 թ. Վատիկանում և 2001 թ. Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետի հետ համատեղ կատարած հայտարարություններով պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը:

Նույն շարքից