Հիշում եմ և պահանջում 

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ` Կանադայում

analitik.am

Ապրիլի 24-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունը, որին մասնակցելու համար մայրաքաղաք էին ժամանել հայ համայնքի ներկայացուցիչներ Տորոնտոյից, Մոնրեալից, Քեմբրիջից և այլ հայաշատ քաղաքներից:

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ ոգեկոչման արարողությունն սկսվել է Կանադայում ՀՀ դեսպանության մոտ, որտեղ ծաղկեպսակներ են տեղադրվել «Անմահ Հայաստան» հուշարձանին, իսկ հոգևորականները` Կանադայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ մատուցել են Ցեղասպանության անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագ:

 

Հայոց ցեղասպանության ոգեկոչումը շարունակվել է Կանադայի խորհրդարանի դիմաց, որտեղ ցուցարարների հոծ բազմությանը միացել են խորհրդարանի անդամներ և այլ պաշտոնյաներ, ովքեր ելույթ են ունեցել տարելիցի կապակցությամբ: Ելույթով հանդես է եկել նաև Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով շեշտել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումն անթույլատրելի է:

Նույն շարքից